Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 12-13.2012

«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

«Ես որպես նախարար ձեր թիկունքին եմ»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օգոստոս ամսվա ընթացքում աշխատանքային այցով ծանոթացել է հանրապետության գրեթե բոլոր մարզերի բուժհաստատությունների ընթացիկ աշխատանքներին, բուժաշխատողներին հուզող հարցերին, անդրադարձել առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:

 

Գեղարքունիքի մարզի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Դերենիկ Դումանյանը շրջել է Վարդենիսի, Մարտունու և Գավառի բուժհաստատություններում, ծանոթացնել մարզի բժշկական կենտրոններում մատուցվող ծառայությունների կազմակերպմանը, բուժաշխատողների մտահոգող հարցերին, այնուհետև ներկայացրել մարզերում առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված քայլերն ու առաջիկա անելիքները:

 

«Իմ ուշադրության կենտրոնում մարզային առողջապահությունն է: Լավ ծանոթ եմ ձեր բազմաթիվ խնդիրներին: Եվ եկել եմ ասելու, որ, որպես նախարար, ձեր թիկունքին եմ լինելու: Եկեք միմյանց սատարենք: Դուք ձեր արդյունավետ բուժումով, հիվանդների նկատմամբ ուշադիր և հոգատար վերաբերմունքով ոչ միայն բժշկի հեղինակությունը կբարձրացնեք, այլև նախարարության: Դուք նախարարության դեմքն եք մարզում, իսկ ես` ձեր ներկայացուցիչը կառավարությունում: Ես էլ պարտավորվում եմ ամեն ինչ անել, որ ձեր աշխատանքային պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրանան: Այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են», - բուժաշխատողների հետ հանդիպումների ժամանակ նշեց Դերենիկ Դումանյանը:

 

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում յուրաքանչյուր մարզ կհամագործակցի մայրաքաղաքի բազմապրոֆիլ կլինիկաներից մեկի հետ, որոնց մասնագետները ժամանակ առ ժամանակ կլինեն մարզերում և տեղում մասնագիտական աջակցություն կցուցաբերեն։ Իսկ մարզային բժիշկների վերապատրաստումները կկազմակերպվեն հենց այդ կլինիկաներում:

 

Դերենիկ Դումանյանը նաև նշեց, որ հզորացվում է գլխավոր մասնագետի ինստիտուտը: Մարզերը ևս կունենան նման մասնագետներ, ովքեր կհամագործակցեն հանրապետության գլխավոր մասնագետների հետ:

 

Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ, նախ ծանոթացել է Արարատի բժշկական կենտրոնում իրականացվող բուժծառայությունների կազմակերպմանը։ Կենտրոնը 2010 թվականին հիմնանորոգվել և բուժսարքավորումներով հագեցվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրով, ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։ Անցած երկու տարվա ընթացքում 2 վիրահատարանները, ծննդատունն ու բաժանմունքները մնացել են գերազանց վիճակում։ Արդյունավետ կառավարման շնորհիվ կենտրոնում առկա պայմաններն առավելագույնս ծառայեցվում են ազգաբնակչությանը պատշաճ բուժօգնություն ապահովելու գործին։

 

Նախարար Դումանյանը նշել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքներով բժշկական այս կենտրոնը ՀԲ ծրագրով հիմնանորոգված մարզային հիվանդանոցներից ամենաարդյունավետ գործող բուժհաստատություններից մեկն է։

 

«Մարզային նման հագեցվածություն և մասնագետներ ունեցող ծննդատներին մենք հնարավորություն կտանք բարձրացնելու իրենց կարգը, որպեսզի ավելի բարդ միջամտություններ ևս կատարեն և ծնունդները բացառիկ դեպքերում ուղեգրեն Երևան»,- ասել է Դերենիկ Դումանյանը։

 

Այնուհետև նախարարը ծանոթացել է Վեդու ծննդատանը և բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունների կազմակերպմանը։

Ծննդատանն առկա էր ծնունդների արտահոսքի, իսկ բժշկական կենտրոնում՝ ունեցած շենքերի օպտիմալացման խնդիրը։

 

Իրավիճակն այս առումով առավել մտահոգիչ էր Արտաշատի 155 մահճակալով բժշկական կենտրոնում։ Թեև 2008-ին կենտրոնը վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով, սակայն այսօր արդեն այն ոչ բարվոք վիճակում է։

 

Մասիսի բժշկական կենտրոնում նախարար Դումանյանին տեղեկացրել են, որ ծննդօգնության պետական հավաստագրերի ներդրումից հետո հաշվառված հղիների կեսը մայրաքաղաքի ծննդատներում է ծննդաբերում։ Ծննդկանների համար հրապուրիչ պայմաններ ստեղծելու նպատակով այստեղ մարզպետարանի աջակցությամբ նոր պայմաններ են ստեղծում։

 

Դերենիկ Դումանյանը տեղեկացրել է, որ նման փաստերը հիմք են տալիս բարձրացնելու ծննդօգնության պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացնելու խնդիրը։

 

Նախարարն  առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողներին:

 

«Մարզային իմ այցերի ընթացքում բազմաթիվ հարցեր են բարձրացվում, որոնք լուծելի են։ Իմ գլխավոր խնդիրներից մեկը համարում եմ մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը։ Պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերենք սահմանամերձ և գյուղական վայրերում աշխատող բուժաշխատողների նկատմամբ։ Առաջին քայլերից մեկն արված է։ Օգոստոսի 1-ից իմ հրամանով մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են։ Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։ Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը։ Մինչ կադրերով ապահովելը մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,-Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

 

Նույն ամսվա ընթացքում Առողջապահության նախարարը Տավուշի մարզ կատարած երկրորդ աշխատանքային այցի ընթացքում եղավ Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Հաղարծինի բուժհաստատություններում։ ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Նոյեմբերյանի Նասիբյանի անվան բժշկական կենտրոն։ Եռահարկ հիվանդանոցը 2010-ին հիմնանորոգվել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, իսկ բուժսարքավորումներն ու գույքը ձեռք են բերվել պետական բյուջեի միջոցներով։ Բժշկական կենտրոնում հեմոդիալիզ է ընդունում 12 հիվանդ։ Մինչդեռ նոր ապարատի և ջրի մաքրման սարքի ձեռք բերման դեպքում հնարավոր կլինի ծառայությունն ընդլայնել և տեղում սպասարկել Վանաձորում և Երևանում հեմոդիալիզ ընդունող տավուշցիներին։ Դերենիկ Դումանյանը խոստացել է աջակցել ծառայության ընդլայնմանը՝ այն դարձնելով մարզային կենտրոն։ Նախարարը խոստացել է անդրադառնալ նաև շաքարային դիաբեդով հիվանդների ինսուլինակախյալ լինելը փաստելու և հաշվառման վերցնելու համար հիվանդին պարտադիր մասնագիտացված բաժանմունքում վճարովի հիմունքներով հետազոտման ուղեգրելու խնդրին։

 

Նախարարին խիստ մտահոգել է Իջևանի բժշկական կենտրոնի թերծանրաբեռնվածությունը։ Հիվանդանոցը 2010-ին վերակառուցվել, ժամանակակից չափորոշիչներով հագեցվել է ՀԲ-ի վարկային ծրագրով։ Սակայն ոչ վերջին սերնդի բուժսարքավորումները, ոչ արտակարգ պայմաններն իրենց նպատակին չեն ծառայում։ Ավելին՝ Իջևանում հաշվառված հղիներից 50-ն այս տարի նախընտրել են ծննդաբերել Դիլիջանի ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող բժշկական կենտրոնում։

 

Այնուհետև նախարարն այցելել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Տարեսկզբից այստեղ 206 ծնունդ է արձանագրվել՝ 2011թ.-ի 318-ի համեմատությամբ։ Ընդամենը 12 ծնունդ է դուրս գնացել, որի կեսը՝ ցուցումով և ուղեգրումով։ Փոխարենն այստեղ ծննդաբերելու են եկել մարզի հարևան տարածաշրջաններից։

 

Դեռ տարեսկզբին մարզային այցելությունների ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղում տեսնելով Հաղարծինի ամբուլատորիայի անբարեկարգ վիճակը, խոստացել էր աջակցել։ ՀՀ ԱՆ ծրագրերի իրականացման գրասենյակը, դոնոր կազմակերպություններից անհրաժեշտ միջոցներ հայթայթելով,  ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին վերանորոգել է շենքի երկրորդ հարկը, նորացրել կառույցի ողջ դռներն ու լուսամուտները։

 

Օրերս ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ, մասնակցել է ամբուլատորիայի նորամուտին։ Պաշտոնյաները ծանոթացել են կատարված աշխատանքներին, շենքի վերանորոգման առիթով շնորհավորել են անձնակազմին ու նաև նրանց հետ քննարկել ապագա ծրագրերն ու առկա խնդիրները։

 

Այցի ընթացքում, բավարարելով կոլեկտիվի խնդրանքը, Դերենիկ Դումանյանը «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի կողմից ամբուլատորիային էլեկտրասրտագրության սարք է նվիրել։

 

Առողջապահության նախարարը ծանոթացել է նաև սահմանամերձ Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ գյուղական համայնքների բնակչության բժշկական սպասարկման խնդիրներին։

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով եղել է նաև Կոտայքի մարզի  Հրազդանի, Չարենցավանի և Եղվարդի բուժհաստատություններում։

 

Հրազդանի բժշկական կենտրոնը 2009-ի դեկտեմբերին է վերաբացվել։ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում ամեն ինչ նպատակին է ծառայում։ Տարեկան այստեղ 600 տարբեր վիրահատություն է կատարվում, գործում է վերակենդանացման ծառայության շուրջօրյա հերթապահություն։ Կենտրոնի ծանրաբեռնվածությունը որոշակիորեն մեծանում է ամառային ամիսներին՝ շրջակա հանգստավայրերի ու ճամբարների այցելուների սպասարկումով։ 

 

«Իմ պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում հասցրել եմ շատ տեղերում լինել և մարզերում առկա որոշակի խնդիրներ ինձ համար հստակեցրել եմ։ Դրանց մի մասին արդեն լուծում տրվում է, մի մասին էլ առաջիկայում կանդրադառնանք։ Քայլեր ենք նախատեսում նաև բուժաշխատողների բժշկական սպասարկման խնդիրն աստիճանաբար լուծելու նպատակով։ Ես միշտ լինելու եմ ձեր կողքին, բայց նաև պիտի վստահ լինեմ, որ դուք էլ իմ կողքին եք և միասին պիտի աշխատենք հանուն մեր ազգաբնակչության առողջության»,- ասել է Դերենիկ Դումանյանը Հրազդանի և Չարենցավանի ԲԿ-երի կոլետիվների հետ հանդիպման ժամանակ։

 

Իսկ Չարենցավանի բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Սակայն, ինչպես նախարարը նկատեց, այստեղ շենքային արդյունավետ կառավարման մոդել ստեղծելու խնդիր կա։ Այդ նպատակով Դերենիկ Դումանյանն առաջարկեց համագործակցել նախարարության համապատասխան մասնագետների հետ։

 

Այս խնդիրն առավել սուր է ծառացած Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Արտառոց է հատկապես ծննդատանը տիրող վիճակը։ Պատահական չէ, որ այստեղ հաշվառվող հղիների զգալի մասը այլ ծննդատներում է ծննդաբերում։ Նախարարը և մարզպետը պայմանավորվեցին կենտրոնի պայմանների բարելավման ուղղությամբ համատեղ լուծում գտնել։

 

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ուղեկցությամբ ծանոթացել է Արմավիրի և Վաղարշապատի բուժհաստատությունների գործունեությանը։

 

«Իհարկե, ես տեղյակ եմ, թե մարզային հիվանդանոցներն ինչ արդյունավետությամբ են աշխատում։ Այս այցերի նպատակն է տեղում տեսնել, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են օգտագործվում սարքավորումներն ու ստեղծված հնարավորությունները։ Արմավիրի բժշկական կենտրոնը հանրապետության առաջատար կլինիկաներից մեկը կարող է դառնալ։ Մենք գտնում ենք, որ նման հագեցվածություն ունեցող բուժհաստատություններում որոշակի ծառայություններ կարող են երկրորդ մակարդակ ապահովել, ինչը հնարավորություն կտա որոշակի բարդությունների դեպքում տեղում համապատասխան բուժօգնություն ապահովել։ Դրանով ևս կկրճատվի հիվանդների արտահոսքը մայրաքաղաք», ի պատասխան լրագրողների հարցի, ասել է նախարարը։ Արմավիրի բժշկական կենտրոնը երկու տարի առաջ հիմնանորոգվել և ժամանակակից սարքավորումներով հագեցվել է Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում։

 

Եթե Արմավիրի ԲԿ-ում բարձր  տեխնոլոգիաների՝ մասնավորապես հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվության արդյունավետ օգտագործման խնդիր դրվեց, ապա Վաղարշապատի ծննդատանը պահանջները խիստ կենցաղային էին։ Բավական է ասել, որ ծնարանում հիգիենիկ, հակահամաճարակային անմխիթար վիճակ է։ Ծննդատունը չի համագործակցում նույն շենքի հակառակ թևում գտնվող կանանց կոոնսուլտացիայի հետ։ Այս ամենի արդյունքում 2011 թվականին այստեղ հաշվառված  1600 հղիներից մոտ 1000-ը Երևանի տարբեր կլինիկաներում է ծննդաբերել։ Իրավիճակը չի փոխվել նաև ընթացիկ տարում։  Նախարարը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը որոշեցին առաջիկայում քննարկել այս ծառայության բարելավման հարցը։

 

Նկատի ունենալով ամառվա ամիսներին Երևան-Սևան մայրուղում ճանապարհային պատահարների ավելացումը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հուլիսի 27-ից մինչև սեպտեմբերի 15-ը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Պատմության էջերից
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը
Բացվեց Գյումրիի բժշկական կենտրոնը

Վերջերս հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի
Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...

Դեղագործական շուկա
Համագործակցության խոստումնալից սկիզբ
Համագործակցության խոստումնալից սկիզբ

Վերջին տասնամյակում, հատկապես Մերձավոր Արևելքը մանր ու մեծ հակամարտությունների, դիվանագիտական խաղերի, գերտերությունների կողմից նավթային խոշոր պատառի տիրանալու իսկական թատերաբեմի է վերածվել...

Այց առողջարանային ճամբար

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ երեկ երեկոյան այցելել է «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Ապարանի ամառային առողջարանային ճամբար...

Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում

Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական  անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով...

Ներզատաբանություն
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր
Հեպատիտի դեմ պայքարը` առողջապահության գերակա հիմնախնդիր

Առողջապահության համաշխարհային 63-րդ վեհաժողովը 2010 թվականին ընդունեց վիրուսային հեպատիտների մասին որոշումը, որը ՀՀ առողջապահության նախարարությունը համարում է որպես ուղղորդող փաստաթուղթ` հետագա...

Վարակաբանություն
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին
Ինչ է անհրաժեշտ իմանալ Օմեգա-3-ի մասին

Օմեգա-3 ճարպաթթուների մասին այսօր շատ են խոսում: Դրանք դարձել են առողջ սննդի հոմանիշները:  Օմեգա-3 ճարպաթթուները կազմում են ճարպի հիմքը: Տարբերում են մի քանի տեսակի ճարպաթթուներ` հագեցած, մոնոչհագեցած և բազմաչհագեցած...

Վիտամիններ և միներալներ
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞
Ակտիվ կենսակերպն այլևս նորաձև չէ՞

Դեռևս 18-րդ դարում փիլիսոփաները կարծում էին, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է փոխարինել դեղպատրաստուկներին: Բժիշկները հաստատում են. սպորտով տարվելը սրտի հիվանդությունների, դիաբետի զարգացման...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ցավակցական
Ցավակցական

Մեծ ցավով տեղեկացանք, որ 78 տարեկանում վախճանվել է   Մոսկվայի  Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Պատմության էջերից
MIS. առաքելություն և նպատակ

Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված  MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց...

Ստոմատոլոգիա Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դերենիկ Դումանյան ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյան վերջերս ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առողջապահական թիմի ներկայացուցիչներին` առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմայի գլխավորությամբ...

Գիտական խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարին կից

Դերենիկ Դումանյանի հրամանով դեռևս մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ:  ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր...

Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում
Ինչպես առողջ մնալ 30, 40, 50 տարեկանում

Վիտամինների և կենսաբանական ակտիվ հավելումների վրա փող ծախսելու փոխարեն, օրգանիզմի բնական պաշտպանությունը կարելի է բարձրացնել առավել մատչելի և հաճելի միջոցներով: Միայն հիշեք. ամեն ինչ չափի մեջ է լավ...

Առողջ ապրելակերպի հիմունքները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ